Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաեւը հայտարարել է, որ Ռուսաստանից կապիտալի արտահոսքն այս տարի կարող է հասնել 100 միլիարդ դոլարի: Ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը գտնում է, որ կարտահոսի ավելի քան 150 միլիարդ դոլար: Շատ վերլուծաբաններ ասում են, որ պատժամիջոցները կարող են դրական դեր խաղալ Ռուսաստանի համար՝ ստիպելով ներդրումներ կատարել սեփական արտադրության մեջ: